Մարմելադ տնային պայմաններում

marmelad

Ցիտրուսային մարմելադի բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում` առանց կոնսերվանտների և ներկանյութերի:

Քերել մեկ 1ճ/գ կիտրոնի և նույնքան նարնջի կեղև: Քամել 175մլ-ական նարնջի և կիտրոնի հյութ: Խառնել կաթսայում, դնել կրակին, հասցնել եռման և եփել թույլ կրակի վրա մոտ 5 րոպե: Քամել:

Հեղուկի մեջ ավելացնել ժելատին, խառնել:  Ժելատինի հալվելուց հետո ավելացնել 360գ շաքարավազ և լավ խառնել:  Ապա սառեցնել հեղուկը,  լցնել այն ուղղանկյուն թասի մեջ, որի մեջ փռված է թխելու համար նախատեսված թուղթ (թուղթը պետք է պատել առանց հոտի բուսայուղով): Մարմելադով թասը դնել սառնարանի մեջ մոտ 10 ժամ:

Սառած մարմելադը հանել սառնարանից, կտրատել սուր դանակով փոքրիկ քառակուսիների և թաթախել շաքարավազի մեջ: Պատրաստի մարմելադը պահել սառնարանում:
Բաղադրիչները.

  1. Շաքարավազ – 400գ
  2. Կիտրոնի քերած կեղև – 1ճ/գ
  3. Նարնջի քերած կեղև – 1ճ/գ
  4. Ժելատին – 50գ
  5. Կիտրոնի հյութ – 175մլ
  6. Նարնջի հյութ – 175մլ

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, Ավագ դպրոց, խոհարար

 

Оставьте комментарий