Ոչ միայն հացիվ…

download

Դվինի արքունական սպանդանոցի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել  հայ իմաստասերի հետ:

-Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը,-հարցնում է նա:

-Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

-Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստասերը պատասխանում է:

-Մեկ  խոշոր գիրք:

-Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում,-զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՞նչ անխելք մարդիկ են այս հայերը, այսքան մորթիներով կարելի է մի քանի կայթ ցորեն գնել»:

-Մարդն ապրում է ոչ միայն հացով,-ասում է իմաստասերը,-հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, գրքի պակասից ՝ հոգին: Հոգու սովն ավելի կործանարար է, քան հացի:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան, «Հացապատում»,  58 էջ

Նյութը պատրաստեց Դավիթ Մուրադյանը,  Ավագ դպրոց, համակարգչային շահագործող

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s