Ուզբեկական փլավ

uzbekakan-plav-1

Գազարը երկարավուն կտրտում ենք, իսկ սոխը շրջանակներով (ոչ շատ բարակ)։
Փլավի համար Ուզբեկստանում օգտագործում են դեղին գազար և թավային չկպչող բրինձ։ Բրինձը լվանում ենք և 30-40 րոպեով սառը ջրում թրջում։ Բուսայուղը լցնում ենք լավ տաքացրած թավայի մեջ և տաքացնում: Սոխը տապակում ենք այդ թավայում ուժեղ կրակի վրա` մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա։ Սոխի հյութը պետք է դուրս գա, որպեսզի միսն ավելացնելուց հետո ոչ թե շոգեխաշվի, այլ տապակվի։ Այժմ ավելացնում ենք ջլազատված և խորանարդաձև կտրտված միսը։  Տապակում ենք ուժեղ կրակի վար, սկզբից մի կողմից, հետո` մյուս։

Ավելացնում ենք գազարը, խառնում և 5-7 րոպե անընդհատ խառնելով՝ տապակում, մինչև գազարը փափկի։ Հետո մոտ 500 մլ ջուր ենք լցնում և մեջտեղում ամբողջական սխտոր դնում (կեղևազատված)։ Հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև սխտորը հանում ենք և մի կողմ դնում։ Ավելացնում ենք աղը։ Ջուրը պետք է մի քիչ աղի լինի, որովհետև բրինձը լցնելուց հետո, այն աղի մի մասը իր մեջ է քաշելու։ 10-15 րոպե փլավը եփում ենք, մինչև բրինձը ջուրն ամբողջությամբ ներծծի իր մեջ։ Երբ ջրի հիմնական մասը ներծծվում է, ավելացնում ենք  սխտորը։ Բրնձի վրա լցնում ենք  զիրան և կափարիչով ծածկում։ Կրակի տակը իջեցնում ենք և թույլ կրակի վրա 20-25 րոպե եփում։  Փլավը պատրաստ է։
Պատրաստի փլավը լցնում ենք մատուցարանի վրա և սխտորով ձևավորում։

Բաղադրիչներ

գազար- 600 գր

սոխ — 100 գր

բրինձ — 600 գր

ոչխարի միս — 600 գր

բուսայուղ- 200 մլ

սխտոր — 2 գլուխ

աղ- 2 թ/գդ

զիրա

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, Ավագ դպրոց, խոհարար

Оставьте комментарий