Բրուտագործ դառնալու համար սեր ու ցանկություն է հարկավոր

thumbnail_received_1793742017514464

Այսօր ես ու մեր դասարանի Վահեն պատվելի Թամարի հանձնարարությամբ հայերենի դասին գնացել էինք մեր բրուտանոց` ընկեր Մովսեսից հարցազրույց վերցնելու:  Հարցերը որոշել էի  նախորդ օրը:  Ընկեր Մովսեսը սպասում էր մեզ: Ես հարցերն էի տալիս, իսկ Վահեն ձայնագրում էր ընկեր Մովսեսի պատասխանները: Ահա այդ հարցազրույցը:

-Ինչո°ւ եք ընտրել բրուտագործի  մասնագիտությունը։

— Շատ փոքր տարիքում  առաջին անգամ եղա բրուտագործի արհեստանոցում։ Ինձ գրավեց այդ արհեստը, կավի հետ գործ ունենալը:

Ի°նչ է հարկավոր բրուտագործ դառնալու համար:

— Ցանկացած մասնագետ դառնալու համար պիտի սիրես ընտրած  մասնագիտությունդ: Բրուտագործ դառնալու համար էլ հարկավոր է ուղղակի ցանկություն և սեր այդ արհեստի նկատմամբ:

Ասում են` արհեստավորը մինչև  կեսօր է սոված մնում։Դուք կարողանո°ւմ էք Ձեր աշխատանքով Ձեր ընտանիքը պահել։

— Աշխատանքով կարողանում եմ պահել ընտանիքս, իսկ ինչ վերաբերում է սոված մնալուն,  չեմ կարող ասել, դեռ նման բան չի պատահել։

Հարցազրույցը վարեցին Վահե Միրզոյանը և Դիանա Հարությունյանը, 12-րդ դասարան:

 

Оставьте комментарий