Սանրվածքների պատմությունից. Հին Եգիպտոսից մինչև մեր օրերը

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Հնագույն ապացույցներն այն մասին, որ հնադարյան մարդիկ վարսահարդարման արվեստին քաջատեղյակ են եղել, մեզ հասել են դեռևս եգիպտական քաղաքակրթության ծաղկման շրջանից: Այդ ժամանակ արդեն հայտնի էին մազերի հարդարման հիմնական ձևերը՝ գանգրացումն ու ներկումը: Ճիշտ է, դրանք կիրառվում էին կեղծամների վրա, որոնք պատրաստվում էին բնական մազերից, բրդյա թելերից կամ պարաններից:

Եգիպտացիներն այդ ժամանակ նախընտրում էին սափրել սեփական մազերը, ընդ որում՝ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Կեղծամների հավասար ու ձիգ խոպոպիկները ստանում էին փայտե ձողիկի վրա մազափունջը փաթաթելով և ցեխ քսելով, որը չորանալուց հետո հեշտորեն պոկվում էր: Հին եգիպտացիների  սանրվածքների նախընտրած գույները  մուգ շագանակագույնն կամ սևն էին, չնայած մի քանի պահպանված նկարներում կարելի է հանդիպել մարդկանց պատկերների, որոնց կեղծամները կապույտ և անգամ նարնջագույն էին: Ինչքան շքեղ էր կեղծամը, այնքան բարձր սոցիալական աստիճան ուներ նա, ով կրում էր այն: Ի դեպ, մազերի և սանրվածքների հանդեպ վերաբերմունքը ազնվականական պատկանելիությունը ընդգծող հատկանիշներից մեկն էր, որը շատ ժողովուրդների մոտ պահպանվում է մինչև 19-րդ դարի վերջը, այդ է վկայում սանրվածքների մասին եղած ողջ պատմությունը:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Մարինե Հակոբյանի,  քոլեջ, 1-ին կուրս

 

Оставьте комментарий