Դստեր սերը

15128610_1652774061692221_297406627_n 

Թաթարական առակ

Կար-չկար մի կին կար: Գիշերուզօր նա աշխատում էր, որ կերակրեր ու
հագցներ իր երեք աղջիկներին: Ինչպես ծիծեռնակներ՝  շատ արագ մեծացան երեք աղջիկները՝ դեմքները նման պայծառ լուսնին: Մեկը մյուսի հետևից ամուսնացան և գնացին:
Անցավ մի քանի տարի: Ծեր մայրը ծանր հիվանդացավ և հարևանի միջոցով աղջիկներին լուր ուղարկեց:
-Ասա նրանց, որ ինձ մոտ շտապեն:
– Օ՜յ,- հոգոց հանեց մեծ աղջիկը, -կնոջից լսելով տխուր լուրը: -Օ՜յ, ես ուրախությամբ կգայի, բայց պետք է այս երկու տաշտակը լվանամ:

-Լվանա՞լ երկու տաշտակ,- զայրացավ կինը: -Դե որ այդպես է, ուրեմն դու հավիտյան անբաժան  մնա նրանցից:
Հանկարծ տաշտակները թռան սեղանից և շրջապատեցին մեծ աղջկան՝ վերևից և ներքևից : Նա ընկավ գետնին և մեծ կրիայի վերածվելով՝ դուրս սողաց տնից:

Կինը թակեց երկրորդ աղջկա դուռը:
– Օ՜յ, – պատասխանեց նա,- ես հիմա կվազեի մորս մոտ, միայն թե շատ զբաղված եմ. պետք է շուկա գնամ` կտավ գործելու:
– Դե որ այդպես է, ուրեմն հյուսիր ամբողջ կյանքումդ, առանց կանգ առնելու: Եվ երկրորդ աղջիկը վերածվեց սարդի:
Փոքր աղջիկը խմոր էր հունցում, երբ կինը թակեց նրա դուռը: Աղջիկը ոչ մի բառ չասաց և նույնիսկ ձեռքերը չմաքրեց, այլ միանգամից շտապեց  մոր մոտ:
-Դու մարդկանց միշտ երջանկություն պարգևիր, իմ թանկագի՛ն դուստր,- ասաց նրան կինը,-և մարդիկ կսիրեն ու կպահեն քեզ, քո երեխաներին, թոռներին ու ծոռներին:
Եվ իսկապես երրորդ աղջիկը ապրեց երկար տարիներ, և բոլորը սիրում էին նրան: Իսկ երբ  եկավ  մեռնելու ժամանակը, նա վերածվեց ոսկե մեղվի:Ամբողջ ամառ մեղուն մեղր հավաքում էր  մարդկանց համար, իսկ ձմռանը, երբ ամենը ցրտից մեռնում էր, մեղուն քնում է  տաք փեթակում, արթնանալիս էլ ուտում է  միայն մեղր ու շաքար:

Թարգմանությունը` ռուսերենից   Պայծառ Հարությունյանի, Քոլեջ, 2րդ կուրս

Խորհրդատու՝ Մարինե Ամիրջանյան

 

Оставьте комментарий