Բլրակների, ճոճանակների և կարուսելների կառուցում

b25671

Այսպիսի  խաղային համալիրները միշտ դուր են գալիս  ծնողներին: Դրանք  ինքնուրույն կառուցելը  նույնպես կարելի  է, բայց պետք է  հիշել , որ այդ խաղահրապարակները կարող են վտանգավոր լինել: Այդպիսի համալիրների  բոլոր կառույցները   սուր անկյուններ չպետք է ունենան: Լավագույն տարբերակը  բլրակներով շրջապատված ամրոցիկների կառուցումն ու շրջանաձև ճոճանակներն են: Այդ հավաքածուներում փայտե ամեն դետալ  պետք է լավ հղկված լինի: Մանկական հրապարակներում փայտի  հղկման  և մշակման  աշխատանքներ պետք է իրականացնել ամեն տարի, որպեսզի վնասվացքներից պաշտպանենք երեխաներին:

Այդպիսի հրապարակ կառուցելիս պետք է մտածել հողը փափուկ ծածկույթով պատելու մասին: Ես խորհորդ  եմ տալիս  հատուկ խոտածածկույթ աճեցնել: Նրանք, ովքեր ֆինանսական հնարավորություններ ունեն, կարող են գնել հատուկ ռետինե  ծածկույթ,  որը արտաքինից նման կլինի խոտի: Ծածկույթը փափուկ է և  ընկնելու  դեպքում երեխաներին պաշտպանում է վնասվածքներից:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Քոլեջի 1-2 կուրսի սովորողների

Оставьте комментарий