Խելքը տանտերն է, կրթությունը՝ հյուրը

Արթուր-Շոպենհաուեր-1-270x180

Գյուղացու տղան մեծ քաղաքում փիլիսոփայություն է սովորում։ Դասընթացն ավարտելուց հետո վերադառնում է հոր մոտ՝ հայրենի գյուղ։ Հայրը հիացած էր և որդու համար հանդիսավոր հանդիպում է կազմակերպում՝ հարևաններին հյուրասիրության հրավիրելով։ Նրանցից մեկը հորը հարցնում է.

— Ձեր տղան երկար ժամանակ ապրել է քաղաքում, ի՞նչ է սովորել այնտեղ։

Հայրը չգիտեր ինչպես պատասխանել հարցին և դիմեց որդուն.

— Տղա՛ս, ասա՛, ի՞նչ ես սովորել մեծ քաղաքում։

Որդին անմիջապես չպատասխանեց, ինքն էլ լարված էր, կարծես ավելի հեշտ էր հարևաններին բացատրել, թե ինչ է փիլիսոփայությունը։ Վերջապես նա ասաց.

— Հայրիկ, տեսնու՞մ ես սեղանի վրա տապակած հավը։ Շուտով այն կուտենք։ Այսպես այն այլևս չի լինի: Իմ ուսումնասիրած գիտությունն ապացուցում է, որ հավը սեղանի վրա է, բայց շուտով չի լինի:

Հայրը ի պատասխան ծիծաղում է և ասում.

-Լավ, տղաս։ Սեղանին դրված հավը թող իմը լինի, իսկ չերևացողը՝ քոնը։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էմմա Աբելյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Оставьте комментарий