Գտնված պայտերը

podkova

Մի անգամ գյուղացին չորս պայտ գտավ։ Նրա ուրախությանը չափ չկար, նա ասես դարձել էր ամբողջ աշխարհի տիրակալը։ Տուն վերադառնալով՝ նա ասաց կնոջը․

-Կնիկ ջան, ես չորս պայտ եմ գտել, մնացել է ձին գնեմ և այդ դեպքում ես ամեն օր ձիով կգնալմ այգի աշխատանքի։

-Վա՛յ, ամուսին ջան, ինչպիսի ուրախություն — պատասխանեց կինը — իսկ ես ձիով  հաճախ կայցելեմ հայրական տունս։ Ամուսինը բարկացավ, և բղավեց․

-Այ դու անիծված։ Մի՞թե դու այնքան շատ ես աշխատել, որ հայրական տուն ձիով գնաս։ Ի՞նչ անիմաստ ցանկություն է։ Դե ասա, տեսնեմ։

-Ես գիտեմ ինչ եմ անում,- կտրեց նրա խոսքը կինը — մեկ է, կգնամ հորս տուն…

-Ոնց կուզես, այնպես էլ վարվիր, — զայրացավ ամուսինը, նա սկսեց ավելի բարձր գոռալ, և վերջ ի վերջո կռվեց կնոջ հետ։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝  Լուսինե Մելքումյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Оставьте комментарий