Մարդն ու ձյունը

a-96-imgonline-com-ua-resize-cmhgskxwlst6q

Մարդն ու ձյունը եղբայրացան. Մի օր մարդը ձյանը ասում է.

-Քո գալուց առաջ ինձ տեղյակ պահիր։

Ձմեռը սկսեց մոտենալ։ Մարդն իր մասին չէր մտածում, վառելափայտ, ալյուր չէր մթերում, մի խոսքով ձմռանը չէր պատրաստվում։ Նա այսպես էր մտածում. «Եթե եղբայրս ուզենա գա, ինձ տեղյակ կպահի, այդ ժամանակ ես կպատրաստվեմ ձմռանը»։

Մի գիշեր գյուղացին արթնացավ ու զարմացավ․ սպիտակ ձյունը ծածկել էր սարերն ու կիրճերը, ամբողջ աշխարհը ասես ծածկված լիներ գորգով։ Աշխարհը խեղդվում էր ձյան տակ։ Տղամարդը վեր կացավ, բացեց դուռը և ասաց.

-Սա՞ է մեր եղբայրությունը, սպիտակ դև:

Ձյունը պատասխանեց.

-Ի՞նչ էր մնում ինձ անելու։ Երբ նստած էի Մռավ սարի գագաթին, ամեն կողմից տեսանելի էի։ Ինձ չտեսա՞ր, երբ իջա ու նստեցի Քիրս սարի գագաթին։ Դու դա էլ չե՞ս տեսել։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Էրիկ Սուքիասյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий