Ես Հարությունյան Դիանան եմ : Եկել եմ Գեղարվեստի ավագ դպրոցից: Ընտրել եմ նկարչություն մասնագիտությունը: Հիմա սովորում եմ Ավագ դպրոց վարժարանում՝ 114 –ի դասարանում: Ընտրությունիցս երևի պարզ դարձավ, որ սիրում եմ նկարել: Վաղուց էի ցանկանում տեղափոխվել վարժարան, բայց ոչ նրա համար, որ Գեղարվեստը սրտովս չէր, կամ չէի սիրում, այլ նրա համար, որ ընկերուհիներս էին սովորում Վարժարանում: Հիմա դեռ փորձում եմ գտնել իմը նոր միջավայրիս մեջ: Չեմ սիրում, երբ օրս պասիվ է անցնում, ինձ թվում է Վաժարանը հենց այն դպրոցներից մեկն է, որտեղ երևի թե անհնար է առանց որևէ խենթության կամ բարձր տրամադրության: Տպավորություններս ու սպասումներս շատ-շատ են, հուսամ, որ ո՛չ տպավորություներս դեպի վատը կփոխվեն, ո՛չ էլ սպասումներս կմնան օդում: