Կտակ

images

Չինական առակ

Տիրակալ Ցայը քսան որդի ուներ։ Մահից քիչ առաջ նա նրանց կանչեց իր մոտ, նետերի կապոցը մեկնեց և ասաց.

-Քսանմեկ նետ կա այս կապոցի մեջ: Թող ձեզանից ամենաթույլը հանի մեկ նետ և կոտրի այն։

Որդիներից ամենաթույլը նետը հանեց իր կապոցից և  ջարդեց այն։

-Հիմա, — ասաց տիրակալը, — թող ձեզնից ամենաուժեղը հավաքի բոլոր նետերը և ջարդի դրանք:

Որդիներից ամենաուժեղը որքան էլ փորձեց, չկարողացավ միանգամից քսան նետ կոտրել։

Այնուհետ Ցայն ասաց.

— Մեկ նետ կոտրելը հեշտ է և պարզ: Միանգամից քսան նետ կոտրելը նույնիսկ հսկայի ուժերից վեր է: Եվ հետևաբար ես ձեզ կտակում եմ ապրե՝լ առանց իրարից բաժանվելու և ամեն ինչում միշտ միավորված լինել։ Այդ դեպքում նույնիսկ ամենահզոր թշնամին չի կարողանա վնասել ձեր թագավորությանը:

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Արսեն Քրմոյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Оставьте комментарий