Մոմն էլ է լույս տալիս

image-4

Չինական առակ

Տարեց տիրակալ Պինգ Գունը մի անգամ ասաց իր նախարարին.
-Երիտասարդության ժամանակ հիմար էի և չէի ուզում ոչ մի բան սովորել։ Հիմա արդեն ուշ է սովորելու համար. երեկ ես յոթանասուն տարեկան դարձա։

-Այնուամենայնիվ, ավելի լավ է մոմով,- ասաց նախարարը։
Տիրակալը զարմացած նայեց նախարարին և ասաց.
-Ես չեմ հասկանում քո խոսքերի իմաստը։ Ի՞նչ կապ ունի մոմը այն ամենի հետ, ինչի մասին ես խոսում էի։
Նախարարը պատասխանեց.

-Գիտելիքը, որը մենք ձեռք ենք բերում մանկության և երիտասարդության տարիներին, նման է առավոտյան արևի: Այն համարձակորեն քշում է գիշերվա խավարը, շռայլորեն փայլում և արթնացնում է բոլորին դեպի կյանք: Հասուն տարիքում ձեռք բերված գիտելիքը մայրամուտի արևն է: Այն չի փայլում, բայց լույս է տալիս, այն չի այրում, բայց ջերմացնում է ու պաշտպանում ցրտից։ Ծերության ժամանակ ձեռք բերված գիտելիքը նման է մոմի լույսին. նրա լույսը փոքր է: Բայց փորձեք մոմը հանգցնել, և գիշերը կիջնի ձեզ վրա: Ավելի լավ է ապրել մոմի լույսի ներքո, քան կատարյալ մթության մեջ:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Մարինա Մարգարյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий