Ալմաստ

733708

Ալմաստը ածխածնի բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն  են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կա՛մ անգույն են, կա՛մ երկնագույն։ Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործական ալմաստի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ 57 նիստեր) հետո կոչվում է ադամանդ: Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։Ալմաստը հավանաբար Հայաստան է բերվել Հնդկաստանից։

Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ։ Տեխնիկական ալմաստները բացառիկ կարծրության շնորհիվ օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս։ Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար։ Իսկ որպես թանկարժեք քար` ալմաստը օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով, ինչպես նաև թանկարժեք կահույք ձևավորելու համար:  Այսպես՝ 1660 թ-ին առևտրական բանակցություններ վարելու   նպատակով Իրանի Սպահան  քաղաքից  Մոսկվա է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական։ Նա ցար  Ալեքսեյ Միխայլովիչին  նվիրում է մի թանկագին գահ, որը պատրաստել էին  Նոր  Ջուղայի  հայ վարպետները։ Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով։

Աղբյուրը՝ համացանց:

Նյութը պատրաստեց Արամ Գեղամյանը, ավագ դպրոց, ոսկերիչ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s