Մանուկ Թումանյանը

images

Հովհաննես Թումանյանը մանուկ հասակում, թեև շատ նիհար, բայց առողջ, աշխույժ ու չարաճճի երեխա էր: Հագնվում էր ճիշտ այնպես, ինչպես բոլոր գեղջուկ մանուկները՝ կարմիր արխալուղ, մորթե գդակ,  տրեխներ: Ճիպոտը ձեռքին՝ իր հասակակիցների հետ շարունակ ձորերում կա՛մ խաղում էր, կա՛մ վազվզում,  կա՛մ թափառում:
Յոթ-ութ տարեկան հասակում Հովհաննեսը եզնարած էր: Սակայն նա մշտապես կորցնում էր եզները:Թեպետև ինքն էր խնդրում,  որ անասունները տանի հանդ,  բայց մոռանում էր հետևել դրանց: Բաց էր թողնում եզներին մարգագետնում,  իսկ ինքը հեռանում էր, նստում կա՛մ մի քարի գլխին , կա՛մ ծառի տակ և անձնատուր լինում իր երազներին: Անէացած նայում էր վերջալույսի շողերից շառագունած ամպերին, հետևում դրանց խաղին, սահուն ու դանդաղընթաց շարժումներին ու երազում:
Քանի դեռ տարված էր բնության գեղեցկությամբ, մոռանում էր աշխարհում ամեն ինչ: Իսկ եզներն արածելով հեռանում էին և կորչում:
Շատ ուշ մանուկը, համենայնդեպս, ուշքի էր գալիս իր անուրջներից, դեսուդեն նետվում՝ որոնելու և տուն քշելու անհնազանդ եզները:

Աղբյուրը՝  Ռուբինա Նազարյան, «Մայրենիի առաջադրանքների ժողովածու», էջ 286

Նյութը  պատրաստեց Լուսինե Գալստյանը, Ավագ դպրոց, վարսահարդար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s