Ինչպես հալեցնել շոկոլադը

mmmm_chocolate

Շոկոլադ հալեցնելը զգալի  հեշտ է այս տաբերակով. դրա համար այն հավասար մասերի ենք բաժանում, լցնում ոչ մեծ փաթեթի մեջ (այստեղ ամենահարմարը խոհարարական պարկերն են)։ Վերցնում ենք հարմար տարա, որի մեջ պարկը կմտնի և մի քիչ էլ տեղ կմնա (շատ հարմար են բարձր նեղ բաժակները, օրինակ՝ բլենդերի բաժակը)։ Բաժակի մեջ ենք լցնում մինչև 50-60 աստիճան եռացրած ջուրը։ Շոկոլադով պարկը զգուշորեն տեղափոխում ենք տաք ջրի մեջ։ Պետք է հետևենք, որ պարկի մեջ ջուր չլցվի, այլապես շոկոլադը կխոնավանա և ամեն ինչ կփչացնի:

 Շոկոլադը 3-10 րոպե ջրի մեջ ենք թողնում։ Պահելու տևողությունը կախված է ջրի ջերմաստիճանից, շոկոլադի տեսակից և կտորների չափերից։ Լավ կլինի 3 րոպեն մեկ անգամ ջրից հանենք և ձեռքով տրորենք, որպեսզի հալված շոկոլադն իր դիրքը փոխի և տաք ջրի հետ լավ փոխազդի (իհարկե պարկի ներսում)։Երբ շոկոլադը արդեն բավականաչափ հալել է, հանում ենք ջրից և սրբիչով մաքրում պարկի վրայի ջուրը ։ Այնուհետև պարկի ծայրը կտրում ենք. եթե շոկոլադը ձևավորելու համար է, ծայրը շատ քիչ ենք կտրում` մի քանի մմ-անոց անցք ենք բացում, իսկ եթե շոկոլադը պետք է խմորի մեջ լցնենք ` 1-1,5 սմ անցք ենք բացում։

Այս տարբերակը շատ հեշտ է և ունի մի շարք առավելություններ՝

  • բացառում է շոկոլադը չափից ավել տաքացնելու դեպքը
  • թխվածքը ձևավորելիս հարմար է շոկոլադի չափը կարգավորել
  • չեն առաջանում կեղտոտ ամաններ
  • չօգտագործված շոկոլադը կարող ենք թողնել պարկում` կրկին տաքացնելու համար (այս դեպքում պետք է պարկի բերանը ամուր փակենք, որպեսզի շոկոլադը չծորա)։

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, ավագ դպրոց, խոհարար

Оставьте комментарий