Փորձում եմ մասնագիտական գաղտնիքներ չպահել

image-0-02-01-3de3a63409e94743f5e24300fd49ad82f334c4af2cc9d29f946b306519480e17-v-1

Մեր թաղամասում`  ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի  դիմաց գտնվող բարձրահարկ շենքի առաջին հարկում,  կա մի փոքրիկ վարսահարդարման սրահ: Հենց այդ սրահն էլ այցելեցինք մենք` սրահի վարպետ վարսահարդարի հետ  ծանոթանալու և հարցազրույց վարելու նպատակով: Ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

Ներկայացե՛ք  խնդրեմ:
— Լիլիթ Սարգսյան` վարսահարդար, սովորել և ավարտել եմ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրը  շատ վաղուց` 1998  թվականին:

Ինչպե°ս դարձաք վարսահարդար:
-Դժվարանում եմ հիշել, որովհետև իմ ընտրած առաջին մասնագիտությունը վարսահարդարությունը չի եղել:

Իսկ ի°նչ մասնագիտություն էիք ընտրել ամենասկզբից:
-Բուժքույր եմ եղել, սովորում էի բժշկական ուսումնարանում, պատրաստվում էի  որպես բուժքույր աշխատել:

Իսկ ինչու° որոշեցիք   բուժքրոջ մասնագիտությունը փոխարինել վարսահարդարի մասնագիտությամբ։

-Պրակտիկայի ժամանակ հիասթափվեցի այդ մասնագիտությունից և ավարտելուց հետո որոշեցի ձեռք բերել երկրորդ մասնագիտություն։ Ինչպես տեսնում եք, մինչև հիմա հավատարիմ եմ իմ ընտրած երկրորդ մասնագիտությունը:

Հավանաբար այս տարածքը վարձույթով եք վերցրել: Այո՞:  Դուք կարողանու°մ եք ձեր աշխատանքով վճարել տարածքի համար:
— Այո՛, կարողանում եմ: Հաճախորդների պակասություն չունեմ: Շրջակա շենքների բնակիչները և ոչ միայն նրանք իմ հաճախորդներն են: Ինձ մոտ են գալիս նաև կրթահամալիրի իմ ուսուցիչները: Սիրով եմ սպասարկում նրանց:

Ես` որպես ապագա նկարիչ — դիզայներ  նկատեցի, որ Ձեր տարածքը ձևավորման կարիք ունի: Ինչո՞ւ չեք զբաղվում  տարածքի դիզայնով։ Գուցե ավելի շատ կլինեն հաճախորդները։
-Ես մտածել եմ այդ մասին: Տարածքը  նախատեսված  է եղել  ատամնաբուժարան լինելու, ոչ թե վարսահարդարման սրահ։ Պարզապես այն  նոր է ձեռք բերված, այդ ուղղությամբ դեռ անելիքներ շատ կան:

Ձեր մասնագիտական գաղտնիքներից մի քանիսը մեզ կվստահե°ք։
-Գիտեք, ես փորձում եմ մասնագիտական գաղտնիքներ չպահել։

Ի՞նչ եք կարծում, մեր օրերում արժե° վարսահարդարման սրահ  բացել։
-Եթե կան հաճախորդներ,  բացե՛ք, վնաս չեք կրի։

Հարցազրույցը վարեցին Դիանա Հարությունյանը  և Վահե Միրզոյանը, 12-րդ դասարան

 

Оставьте комментарий