Խոհանոցում առանց իմպրովիզի չի լինի

image-0-02-01-419eca62f75bb972bd8a322d798dfbdcde6dcf2de2a4458cd1bc9f5c172b7010-v

Կներկայանա°ք:
-Սիրով, ես Անուշ Սողոմոնյանն եմ:
Որքա°ն ժամանակ է, որ աշխատում եք կրթահամալիրում:
-Ես ընդհանրապես այս դպրոցում ծնող եմ, ունեմ 3 տղա։ Միշտ կրթահամալիրում եմ եղել, իսկ հիմա այստեղ եմ որպես  խոհարար։ Աշխատում եմ մոտավորապես 22 օր:
Սիրու°մ եք համեղ պատրաստել:
— Այո, շա՜տ, թե՛  տանը և թե՛ հատկապես դպրոցում, քանի որ  բավական մեծ թվով  երեխաների հետ գործ ունենք  ու նաև ուսուցիչների։ Բնականաբար պահանջը շատ է, ավելի համեղ ենք պատրաստում, համենայն դեպս, այդպես ենք կարծում:

Ձեր ճաշացանկը դու°ք եք կազմում:
— Ո՛չ, ճաշացանկը գրված բերում են, մենք ուղղակի պատրաստում ենք:
Կներկայացնե°ք այսօրվա պատրաստելիք ուտելիքը:

— Հավով խավարտ, լոլիկով աղցան և  վերմիշելով փլավ:
Խոհարարական  ի°նչ գաղտնիքներ ունեք:
— Օ՜, դրանք շատ են։ Իմպրովիզներ շատ ենք անում։ Դրանք լինում են ակնթարթային։ Խոհանոցում երևի առանց իմպրովիզի չի լինի։ Կարծում եմ` համեղ պատրաստելու համար երբեմն նույնիսկ  անհրաժեշտ է։
Մի հարց ևս։ Մենք տեսնում ենք, որ դուք երկուսով եք աշխատում: Այստե՞ղ էլ են գործում  խոհարար և շեֆ խոհարար հասկացությունները։
— Ո՜չ։ Մենք ամեն ինչ անում ենք միասին` փոխադարձաբար օգնելով միմյանց ու նաև սիրով:
Ձեր պատրաստած ուտելիքի գները դու°ք եք սահմանում, թե՞ նախապես կազմվում է և ներկայացվում ձեզ։
— Չէ, գները կազմվում է կրթահամալիրի հաշվապահության կողմից և տրվում մեզ։ Ուտելիքի վաճառքի գինը կախված է, թե տվյալ  մթերքը ինչ գնով է գնվել այդ օրը։

Հարցազրույցը վարեցին Դիանա Հարությունյանը և Վահե Միրզոյանը, 12-րդ դասարան

Оставьте комментарий