Հարցազրույց վարպետ Պետիկի հետ

14571996_540496039480251_149385048_o.jpg

Քանի° տարի է, որ աշխատում եք կրթահամալիրում:

-2007թվականից աշխատում եմ կրթահամալիրում որպես հյուսն – ատաղձագործ:

Ինչպե°ս եք ձեռք բերել ատաղձագործի մասնագիտությունը:

— Դա ժառանգաբար է անցել ինձ:

Ումի°ց եք ժառանգել այդ արհեստը:

— Հայրիկս պապիկիցս  է ժառանգել, դե ես էլ՝ հայրիկիցս:

Մի քիչ պատմեք կրթահամալիրում ձեր կատարած աշխատանքների մասին:

-Ապակիներ, հատակ, տանիքներ՝  այդ բոլորը վերանորոգում եմ, վիտրաժներ եմ պատրաստում, ավագ, միջին դպրոցների բոլոր վիտրաժները ես եմ պատրաստել:

Դուք աշխատում եք կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերում։ Ինպե°ս եք հասցնում:

-Չգիտեմ՝ ինչպես, բայց հասցնում եմ։ Աշխատում եմ սովորաբար  առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան  ժամը  7-ը։

 —Վարպետ Պետիկ,  Ձեր արհեստանոցի տեսքը ձեզ գոհացնո°ւմ է:

— Ո′չ, անկեղծ ասած,  չի գոհացնում։ Մոտ ապագայում ակնկալում եմ փոփոխություններ։

Ընտանիք պահելու համար ատաղձագործի մասնագատությունը այսօր բավարա°ր է հայ մարդու համար։

— Այո, կարծում եմ բավարար է։

Այսօրվա երիտասարդին խորհուրդ կտա՞ք այս մասնագիտությունը:

— Եթե այսօրվա երիտասարդին հոգեհարազատ է այս արհեստը,  եթե սիրում այս մասնագիտությունը,  ինչու° ոչ։

Հարցազրույցը վարեցին  Դիանա Հարությունյանը և Վահե Միրզոյանը, ավագ դպրոց, 12-րդ դասարան

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий