Սեբաստացու օրերին ընդառաջ Մշո տոնական այս փլավի իր բաղադրատոմսն է առաջարկում կրթահամալիրի մայրենիի ուսուցչուհի Ելենա Սարգսյանը:
Նախապես թրջել սիսեռը ու եփել: Եփել նաև տավարի միսն ու հավի կրծքամիսը, ապա բզիկ-բզիկ անել: 2-3 գլուխ սոխը բուսայուղի մեջ լավ սոխառած անել, ավելացնել, մանրացրած տավարի և հավի միսը, խառնել, ավելացնել բլղուրը, եփած սիսեռը: Ապա ավելացնել ջուրն այնքան, որ ծածկի զանգվածը, աղը, կարմիր պղպեղը և թողնել, որ եփվի: Մշո ավանդական փլավը տոնական օրերի համեղ ճաշատեսակ է:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
1 բաժակ բլղուր
300-500 գր. տավարի միս և նույնքան հավի կրծքամիս
1-1,5 բաժակ սիսեռ, սոխ, կարմիր պղպեղ, աղ
Գրի առավ Արթուր Մարգարյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան