Ամանորյա մտորումներ

4782721419966133

Նորից եկել է ցրտաշունչ ձմեռը: Սիրում եմ, երբ ոսկեզօծ աշունը իր տեղը զիջում է ձմռանը: Էլ չի լսվում խաշամի հաճելի խշշոցը, անձրևանոցներն էլ չեն թրջվում: Բոլորս սրտի թրթիռով ենք սպասում առաջին ձյան փաթիլներին: Ու ահա  Ամանորը,  վառվում են  տոնածառի լույսերը, իրար են հաջորդում  ամանորյա հանդիսությունները: Սիրում եմ Ամանորի օրերը. բոլոր գնումներն արված են, բոլոր  նվերները  պատրաստ`  մտերիմներին նվիրելու համար:

  Ամանորին երևի ամենից շատ սպասում են մանուկները, որովհետև Ձմեռ պապիկը պետք է նվերներ բերի, ես էլ սիրով եմ ապրում այս օրերը: Ժամացույցի սլաքները ցույց են տալիս ժամը 12-ը, բոլորս բարձրացնում ենք շամպայնի բաժակները և երազանք պահում: Շատ գեղեցիկ տոն է Ամանորը: Այն կարելի է  լույսերի տոն անվանել, քանի որ ամենուր վառվող գեղեցիկ ու գունեղ  լույսերը գեղեցկացնում են ամեն ինչ, շլացնում իրենց փայլով, տոնականություն հաղորդում մեզ ու աշխարհին: Տոներից հետո վերջանում են բոլորիս սիրած արձակուրդները, բայց ամանորյա տրամադրությունը դեռ չի ավարտվում:

Պայծառ Հարությունյան, քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий