Այսօր սեբաստացի, վաղը՝ մասնագետ. Անի Տեր-Ղազարյան

45024664_762654380779415_6444364970405658624_n

Ես Անի Տեր-Ղազարյանն եմ, սովորում եմ Քոլեջի 3-րդ կուրսում: Ընտրել եմ «Թարգմանություն և գործավարություն» մասնագիտությունը: Հենց սկզբից ասեմ, որ ոգևորված էի իմ ընտրությամբ, սակայն այս երեք տարիների ընթացքում հասկացա, որ ընտրությանս մեջ երկընտրանք կա: Խոստովանեմ, որ Քոլեջի ուսումնառությանը զուգընթաց մասնագիտացվել եմ նաև դիմահարդարության մեջ: Այս գործում նկատելի հաջողություններ ունեմ: Եվ այնպես ստացվեց, որ քոլեջի իմ մասնագիտությունից մի տեսակ հեռացա: Չէ, սխալ չհասկանաք ինձ. ինձ սիրելի է իմ մասնագիտությունը, հատկապես լեզուների իմացությանս համար: Այսօր մեր կյանքը առանց որևէ օտար լեզվի իմացության դժվար է պատկերացնել, պարզապես դիմահարդարության հմտություններ ձեռք բերելը մի տեսակ առաջնային դարձավ ինձ համար: Այնպես որ մտադրություն չունեմ անտեսելու իմ ընտրած մասնագիտությունը և վերջին շրջանում շատ ավելի ժամանակ եմ տրամադրում թե՛ Քոլեջում և թե՛ տանը անգլերենիս գիտելիքները խորացնելու համար: Գործավարության մասով նկատելի գիտելիքներ եմ ձերք բերել վերջին երկու տարիների ընթացքում, բայց նաև կարծում եմ, որ պրակտիկ աշխատանքով ավելի փորձառու մասնագետ կդառնամ:

Անի Տեր-Ղազարյան, Քոլեջ, 3-րդ կուրս

Оставьте комментарий