Այսօր սեբաստացի, վաղը՝ մասնագետ. Պայծառ Հարությունյան

image-1

Արդեն չորրորդ տարին է, ինչ սովորում եմ կրթահամալիրի Քոլեջում: Այս տարի ավարտում եմ: Տարին  տարվա վրա  մեր քոլեջում փոփոխություններ են լինում: Պետք է խոստովանեմ, որ առաջին տարին մեր ուսումնառությունն ավելի լավ անցավ, քանի որ մենք մի ամբողջությունն էինք, մի առաջին կուրս, որտեղ բոլորս համախմբված էինք և միասին: Սկսած երկրորդ տարվանից մեր կուրսը բաժանվեց, և մենք դասերն անում էինք առանձին՝ ըստ մասնագիտություների: Այդ պահից սկսած՝ ավելի ինքնուրույն դարձանք:  Իհարկե, ողջունելի է ազատությունը մեր Քոլեջում, ուղղակի դպրոցից հետո այդ միջավայրին հարմարվելը մի քիչ դժվար էր:  Քոլեջում ընտրել եմ «Գործավարություն, թարգմանություն» մասնագիտությունը: Դեռ դպրոցական տարիներից սեր ունեի լեզուների նկատմամբ և դպրոցն ավարտելուց հետո որոշեցի լեզվաբանական ուղով գնալ: Այս չորս տարիների ընթացքում հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, քանի որ ինձ դուր են գալիս մեր մասնագիտական  դասերը: Ժամանակի հետ կատարեցի բազում թարգմանություններ, որի արդյունքում ինձ մոտ օտար լեզուներն ավելի կատարելագործվեցին: Ցավում եմ, որ միայն այս վերջին տարում է հաջողվել մշտապես մասնակցել գործավարության դասերին, քանի որ մեծ դժվարությամբ գտանք մեր մասնագիտությանը համապատասխան մասնագետ: Եթե հենց սկզբում գտած լինեինք, ավելի շատ բան կհասցնեինք սովորել: Իհարկե, ես պատրաստվում եմ շարունակել ուսումս և լավ մասնագետ դառնալ: Քոլեջում բացի իմ մասնագիտական դասերից՝ մասնակցել եմ կազմակերպված բոլոր միջոցառումներին: Սիրում եմ, երբ յուրաքանչյուր ծիսական տոնի մեր Քոլեջում պատրաստվում ենք յուրովի: Անկախ ամեն ինչից՝ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, Քոլեջս և դասավանդողներիս: Խոստովանում եմ, որ ավարտելուց հետո շատ կկարոտեմ ինձ սիրելի միջավայրն ու մեր ուսանողական կյանքը:

Պայծառ Հարությունյան, Քոլեջ, 4-րդ կուրս

Оставьте комментарий