Գինեգործության ծնունդը

250px-Baco,_por_Caravaggio

Եթե հավատանք հունական լեգենդին, ապա առաջին անգամ խաղողի որթը հայտնաբերել է հովիվ Էստաֆիլոսը: Մի անգամ նրա ոչխարներից մեկը կորչում է, և  հովիվը ճանապարհ է ընկնում նրան փնտրելու: Երբ հովիվը գտնում է ոչխարին, սոված կենդանին խաղողի որթի  տերևներ էր ուտում: Էստաֆիլոսը ուշադրություն է դարձնում այդ անծանոթ պտուղներին,  հավաքում դրանք` իր սեփականատիրոջը՝ Օինոսին ցույց տալու համար: Վերջինս  քամում է խաղողի հատիկների հյութը: Որոշ ժամանակ անց քամած հյութը զարմանալի անուշ բույր է ձեռք բերում, և այսպես արտադրվում է  առաջին գինին:

Հռոմեական դիցաբանության համաձայն՝ առաջին որթը տնկել է Սատուրն աստվածը:

Պարսկաստանը ունի խաղողի ծագման սեփական տարբերակը: Այսպիսի լեգենդ գոյություն ունի:  Ջամիդ  արքան մի որոշ ժամանակ վրանային կյանքով էր ապրում և հետևում  իր նետաձիգների վերապատրաստմանը։  Հանկարծ նկատում է, թե ինչպես է  օձը բռնել մի մեծ թռչունի: Արքան զինվորներին հանձնարարում է օձին ոչնչացնել, որն անմիջապես արվում է: Թռչունը փրկվում է, և նա՝ որպես նշան երախտագիտության,  արքայի ոտքերի առաջ է դնում հատիկներ, որոնք  շուտով մեծանում են  և ծիլեր տալիս:

Շուտով մեծանում են նաև  տունկերը  և հրաշալի պտուղներ տալիս: Արքային շատ է դուր գալիս այդ հատիկների հյութը: Բայց մի անգամ նրան հյութ են բերում, որը թթված էր։  Նա զայրանում է և հրամայում, որ հյութը հեռացնեն աչքի առաջից: Բայց ծառաները չեն համարձակվում արքայական  հյութը թափել:

Ժամանակ է անցնում, արքայի  հարճերից մեկը, որը նրա սիրելին էր, հիվանդանում է, նա տառապում էր անտանելի գլխացավից: Աղջիկը հայտնաբերում է այդ մոռացված շիշը, որի մեջ թթու հյութն էր, և որոշում թունավորել իրեն ու կյանքին վերջ տալ: Նա խմում է շշի ամբողջ պարունակությունը, և գիտակցությունը լքում է նրան: Քանի որ գեղեցկուհին մի քանի անքուն գիշերներ էր անցկացրել գլխացավի պատճառով, ապա քունը մի քանի օր շարունակ պարուրում է նրան: Գիտակցության գալով՝ նա պարզում է, որ լիովին առողջ է: Երբ արքան իմանում է կատարվածի մանրամասները, ապա թթված հյութին տրվում է «արքայական բալասան» անվանումը:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Էմմա Գաբրիելյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

 

 

 

 

Оставьте комментарий