Շատ վաղուց Կախեթի գեղատեսիլ շրջանը ծածկված էր ջրով, քանի որ այնտեղ տարածվում էր ծովը։ Մարդիկ ապրում էին բարձր լեռներում, սակայն բարձրացող ջուրը նրանց հանգիստ չէր տալիս։ Այն ավելի ու ավելի վեր էր բարձրանում ՝ ավիրելով արոտավայրերը և վարելահողերը:
Մարդկանց կյանքը դառնում էր առավել ծանր, և ժողովուրդը հասկանում է, որ եթե այդպես շարունակվի, ջուրը կծածկի լեռների գագաթները, ու բոլորը կմահանան: Մի անգամ մարդիկ այդ առիթով ժողովի են հավաքվում, բոլորը ողբում ու ցավ էին հայտնում, մինչև մի հանքագործ է առաջ գալիս ու ողջունելով ասում․«Ես աշխատում եմ բարձր լեռներում և վերևից տեսնում, որ ջուրը բարձրանում է վեր և կանգ չի առնում։ Նա շարժվում է ու ելք փնտրում, և մենք պետք է գտնենք այդ ելքը նրա համար, այսինքն՝ կասեցնենք հոսանքը»։
Ժողովուրդը հանքագործի խոսքերին պատասխանում է, որ նրանց մտքով էլ էր այդ գաղափարը անցել, բայց ոչ ոք չի կարողացել գտնել հոսքի ճիշտ տեղը։ Եվ այդ ժամանակ հանքագործը ներկայացնում է իր գաղափարը, համաձայն որի պետք է հյուսել մեծ զամբյուղ, լցնել այն ածուխով և բաց թողնել ջրի հոսանքով։ Ջրի հոսքն ինքն կտանի զամբյուղը, և որտեղ որ այն կհասցնի, այդտեղից էլ հենց պետք է փակել հոսքը, իսկ ջուրն ինքը կգտնի իր ուղին։ Հանքագործի առաջարկը դուր է գալիս ժողովրդին, և նրանք այդպես էլ վարվում են՝ ածուխով զամբյուղը նետում են ծովը։ Ջուրը տանում էր նրան իր հոսքով և հասցնում այն տեղը, որտեղ հիմա գտնվում է Ալազանի գետի հունը։ Այս վայրում Սիգնախի լեռնաշղթան միաձուլվում է Նուխիմյան լեռներին։
Ողջ ժուղովուրդը հավաքվում է և այդտեղից ճանապարհը փակում ծովի համար։ Այդ ժամանակներից էլ գոյանում է Կախեթի գեղեցիկ շրջանը, իսկ տեղացի վրացիների կյանքը սկսում է բարգավաճել։ Այսօր Կախեթին Վրաստանի մարգարիտն է, հարյուրավոր զբոսաշրջիկներ այստեղ են գալիս՝ այցելելու գեղեցիկ տաճարներ, վանքեր, թանգարաններ և համտեսել ամենքի կողմից ճանաչված կախեթական գինին, որն այստեղ պատրաստում են հատուկ տեխնոլոգիաներով։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Հաջյանի, Քոլեջ, 2-րդ կուս