Վրացական հիասքանչ գինիները ամբողջ աշխարհին ստիպեցին խոսել իրենց մասին: Կոլորիտային և արևային Վրաստանը իրավամբ համարվում է գինեգործության օրրան: Երկրի տարածքում աճող 500-ից ավելի խաղողի սորտերը (աշխարհին հայտնի 4000 տեսակներից) կրկին ապացուցում են, որ Վրաստանը ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակովի և վայրի խաղողի ձևավորման «համաշխարհային կենտրոն»:
Վրացական գինեգործների լավատեսությունն ու քաջությունը արժանի է հիացմունքի: Ամբողջ երկրով տարածված խաղողի այգիները բազմիցս հարձակման են ենթարկվել և հաջորդապես վերացվել ռազմատենչ նվաճողների կողմից: Օրինակ, 14-րդ դարում՝ Լենկ Թեմուրի և նրա զորքերի ներխուժումից հետո, մինչ այդ եղած խաղողի չքնաղ վազերից մնաց ընդամենը դափ-դատարկ հողատարածքներ: Վրացական գինեգործությունը ծաղկեց խորհրդային տարիներին: ԽՍՀՄ-ում արտադրվող բոլոր տեսակավոր գինիների 80%-ը մատակարարում էր Վրաստանը: Այսօր Վրաստանի գինիները աշխարհով մեկ հայտնի են գինիների պատրաստման իրենց կախեթական տեխնոլոգիայով: Այս մեթոդի էությունը դրանք հատուկ կճուճներում պահպանելն ու հնեցնելն է: Այդ կճուճները կոչվում են կվեվրի և ունեն կոնաձև տեսք, նրանց տարողունակությունը հասնում է մինչև 500 դեցիլիտր: Կվեվրին թաղում են գետնի տակ, հողի մակերևույթի վրա թողնելով միայն կճուճի ունկը: Այդպիսի ընկղմվածությունը թույլ է տալիս հասնել համեմատաբար կայուն ջերմաստիճանի (14 աստիճան), որը իդեալական է թթվեցման և մաճառի պահպանման համար, Կախեթում մինչ օրս խաղողը տրորում են ոտքերով: Վրացական գինու անապակ որակը կախեթական յուրահատուկ մեթոդի արդյունք է:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անիտա Գևորգյանի, Քոլեջ, 1-2 ուրս