Զբոսաշրջության ուղեցույց․ Վարձիա

тww

Վարձիա կոչվող քարանձավային քաղաք-համալիրը կառուցվել է վրաց թագավոր Գեորգի 3-րդի գահակալության և նրա դստեր՝ Թամար թագուհու ժամանակներում։ Միջնադարյան այս  բարձրարժեք հուշարձանի ստեղծման մասին մի լեգենդ գոյություն ունի։

Լեգենդի համաձայն՝ վաղուց, շատ վաղուց, երբ Թամարը դեռ փոքրիկ աղջնակ էր, շատ էր սիրում խաղալ այդ՝ դեռևս չկառուցված քարանձավային քաղաքում։ Մի անգամ նա խաղում էր այդտեղ իր քեռու հետ, ով շուտով կորցնում է աղջկան քարանձավային  լաբիրինթոսում։  Եվ այդժամ Թամարը բարձր բղավում է․ «Ակ վառ ձիա», որը վրացերենից թարգմանաբար նշանակում է «Ես այստեղ եմ, քեռի»։ Վերջին երկու բառերի արձագանքը տարածվեց ողջ քարանձավային համալիրում, և դա լսեց Գեորգի 3-րդ թագավորը։ Նա հրաման արձակեց, որ կառուցվող համալիրը հենց այդպես էլ կոչվի՝ «Վարձիա»։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Մերի Համբարձումյանի, Քոլեջ, 1-2 կուրս

 

Оставьте комментарий