Կենդանի տիկնիկը

Մի աղջիկ կար աշխարհում, որ իսկապես շատ էր ցանկանում տիկնիկ ունենալ: Եվ ահա մի օր նրա ծննդյան օրվա առթիվ ծնողները նրան տիկնիկ գնեցին: Այնքա՜ն գեղեցիկ էր, կապույտ մազերով և կանաչ աչքերով: Աղջիկը գիշերը տիկնիկին իր կողքին դրեց, իսկ առավոտյան գնաց զբոսանքի: Զբոսնում է ընկերների հետ և պարծենում.

– Իսկ ինձ երեկ այնպիսի՜ տիկնիկ են նվիրել՝ փափուկ, կապույտ մազերով…
– Եվ կանաչ աչքերով, – նրա փոխարեն վերջացրեց ընկերուհին:
– Այո՛, ինչպե՞ս կռահեցիր։
– Զգուշացի՛ր նրանից, ընկերուհի՛ս, վերաբերվի՛ր նրան ինչպես հարազատի, այլապես նա վրեժ կլուծի քեզանից:

Աղջիկը հետևեց ընկերուհու խորհրդին․ տիկնիկի համար մահճակալ պատրաստեց և նրան մարդու պես էր կերակրում:

Մի անգամ մեր աղջնակին ընկերուհին կինոթատրոն հրավիրեց, իսկ նա էլ պատրաստվեց ու շտապելով մոռացավ տիկնիկին մահճակալի մեջ դնել: Վերադառնում է կինոից, իսկ տիկնիկը ոչ մի տեղ չկա: Մտածում է՝ պատահում է, շուտով կգտնվի: Ու պառկում քնելու: Արթնանում է գիշերը, իսկ  տիկնիկը նրա եղբորը իր հետ է վերցրել, իսկ հաջորդ օրը տարավ նաև ծնողներին: Դե՜, աղջնակը խելացի էր. իր փոխարեն մահճակալի վերմակի տակ տիկնիկների դրեց, իսկ ինքը մահճակալի տակ տեղավորվեց (այն այնքան բարձր էր ու հորիզոնական երկաթներով) ու կախվեց՝ մահճակալի ներքևի մասին հպված:

Տիկնիկը եկավ, աղջնակին վերմակի տակ չգտավ, իսկ մահճակալի տակ չկռահեց էլ նայել: Դրանից հետո ուրվականներին ուղարկեց աղջկա ետևից. նրանք մարդուն գետնի տակից էլ կգտնեն:

Ահա աղջկան ամայի մարգագետին բերեցին, կապեցին ու նետեցին տիկնիկի ոտքերի առաջ: Տիկնիկը նրան կաթսա նետել խոստացավ, աղջնակը կաթսայի ներսը նայեց, իսկ այնտեղ արդեն իր հարազատների գլուխներն էին եռում: Նա այնպե՜ս բարկացավ, որ դուրս պրծավ տիկնիկի ձեռքերից և նրան կաթսա նետեց: Վերջինս սկսեց ջրում ֆշշալ, լուծվել և այնպես անհետացավ, որ չարիքը վերացավ: Իսկ աղջնակին այդպես էլ ոչ ոք չգտավ:

Ասում են, որ այդ գիշերվանից հետո աղջնակը խելագարվեց, այդպես էլ աշխարհով թափառում է, ո՛չ ծերանում է, ո՛չ մահանում: Հնարավոր է, որ այս պատմությունները հենց ինքն էլ պատմում է, որպեսզի մարդիկ իմանան, բայց  ոչ իր մասին:

Աղբյուրը՝  այստեղ։

Թարգմանեց Անահիտ Աբգարյանը, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s