Սուֆիական առակ Ջամիից
Մի բանաստեղծ գալիս է դեղագործի մոտ բողոքով.
-Ինչ-որ բան խրվել է կրծքիս մեջ, այն ստիպում է ինձ շատ վատ զգալ, և թուլությունը տարածվել է ողջ մարմնովս այնպես, որ նույնիսկ մազերս են բիզ-բիզ կանգնում, — ասում է նա:
Դեղագործը խորաթափանց և հնարամիտ մարդ էր։
-Դու նոր ոտանավորներ ստեղծե՞լ ես,- հարցնում է նա բանաստեղծին,- որոնք դեռ ոչ մեկի համար չես կարդացել:
-Այո՛, գրել եմ, – պատասխանում է բանաստեղծը:
-Կարդա՛,- պահանջում է դեղագործը:
Բանաստեղծը կարդում է.
-Նորի՛ց կարդա, — հրամայում է դեղագործը։
Բանաստեղծը նորից է կարդում.
-Հիմա գնա՛, -ասում է դեղագործը, -դու արդեն փրկված ես: Այս տողերը էին խրվել կրծքիդ մեջ, և այնքան սառն էին, որ ուժեղ ազդեցություն ունեցան քեզ վրա, և դու հիվանդացար։ Այժմ դու ազատվել ես նրանցից և բժշկվել:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Ազատ Խաչատրյանի, Քոլեջ, 1-ին կուրս