Սեբաստացիական պատումներ՝ Միլենա Մարտիրոսյան

316614025_392649656338270_6378531597602659328_n

Ես Միլենան եմ, արդեն 2-րդ տարին է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսանող եմ: Սովորում եմ երկրորդ կուրսում՝ համակարգչային գեղարվեստական նախագծում (կարճ՝ վեբ դիզայն) բաժնում: Մասնագիտություն ու քոլեջ ընտրելու հարցում շատ եմ մտածել, ի վերջո կարողացել եմ համատեղել նախասիրություններս և ցանկություններս մի մասնագիտության մեջ, բայց ապագայի համար չեմ բավարարվում կոնկրետ մեկ մասնագիտությամբ:

Մի քիչ պատմեմ քոլեջում անցկացվող օրերի և դասերի մասին: Այս ուսումնական տարում դասերի մեծ մասը մասնագիտական է: Հետաքրքիր են անցնում ծրագրավորման դասերը, ամռան ընթացքում ցանկություն ունեմ՝ խորացնելու այն առանձին դասընթացների միջոցով: Մասնագիտական առարկաների շրջանակում նկարներ մշակելուց, նորերը ստեղծելուց կամ դրանց գրաֆիկական տեսակները հավաքելուց բացի՝ նաև ճարտարապետական շինությունների վրա եմ աշխատել (աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ): Ինչպես արդեն նշեցի, մեկ մասնագիտությամբ չեմ բավարարվելու: Նպատակ ունեմ քոլեջն ավարտելուց հետո ուսումս շարունակել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես ապագա ճարտարապետ:

Աղբյուրը՝ Միլենա Մարտիրոսյանի բլոգ։

Պատումը՝ Միլենա Մարտիրոսյանի, Քոլեջ, 2-2 կուրսի ուսանողուհի

Իմ աշխատանքներից՝

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s