Տեր հայրն ու լոբին

krasnaya-fasol-svojstva

Մեծ Պահքի առաջին օրը գյուղի մի քահանա գրպանը դրեց քառասունինը լոբի, որպեսզի ամեն օր մի հատիկ լոբի դեն նետելով՝ որոշի պահքի ավարտի օրը։

Քահանայի շորերը լվանալիս կինը նկատեց, որ տեր հոր գրպանը լոբով է լցված։ «Տեր հայրը լոբի է սիրում, մի քիչ էլ կավելացնեմ, թող ուտի առողջության համար»։ Եվ նա այդպես էլ արեց: Տեր հայրն ամեն օր գրպանից մեկ հատիկ լոբի էր նետում, բայց դա չէր ավարտվում…

Մեծ Պահքն վաղուց էր վերջացել, բայց գյուղի համար դեռ չէր ավարտվել.

Ու մի օր գյուղացիները հարցրին քահանային.

— Տե՛ր հայր, ե՞րբ է ավարտվելու պահքը։

-Նայելով գրպանիս լոբուն՝ դեռ շատ օրեր են մնացել,- պատասխանեց տեր հայրը։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Նարեկ Սոսոյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий