Մարգարեն և աղքատ կինը

af8f68323d4a572e284c44caaca06bb649436734

Ապրում էին երկու եղբայրներ։ Մեծը հարուստ էր, իսկ փոքրը՝ աղքատ։

Մի անգամ մարգարեն, ծպտված պարզ մարդու կերպարանքով, ջորիով եկավ ավագ եղբոր տուն, բայց այնտեղ նրան ոչ ոք չդիմավորեց և չօգնեց։ Դրանից հետո վիրավորված մարգարեն գնաց կրտսեր եղբոր տուն։ Այդ ժամանակ կրտսեր եղբոր կնոջ ձեռքերում մահացած երեխան էր։

Երբ հյուրը մտավ բակ, կինը մահացած երեխային դրեց օրորոցում, դիմավորեց հյուրին, օգնեց նրան, անմիջապես հրավիրեց տուն, հյուրասիրություն կազմակերպեց նրա համար և հյուրասիրեց մարգարեին։

Բայց մի՞թե մարգարեն ինչ-որ բան կուտի։ Նա գրպանից հանեց ծխամորճը, տարավ բերանը և սկսեց փչել, բայց այն խցանվել էր։

— Մի ծղոտ չե՞ս բերի, որ ծխամորճը մաքրեմ,-հարցրեց մարգարեն։

Երբ կինը մոտեցավ օրորոցին այնտեղից ծղոտ հանելու, տեսավ, թե ինչպես է իր երեխան խաղում ու ժպտում։

Նա ուրախությամբ վազեց դեպի ծերունին, ծղոտը տվեց նրան։ Մարգարեն վերցրեց ծղոտը, մաքրեց ծխամորճի անցքը, ծխեց, ապա ասաց նրան.

— Շնորհակալություն ամեն ինչի համար: Բայց ասա ինձ, թե ինչ կցանկանայիր: Ես կարող եմ քեզ հարստացնել:

Կինը պատասխանեց մարգարեին.

— Ինձ ոչ մի հարստություն պետք չէ, ես պարզապես ուզում եմ միշտ մարդ լինել:

Այդ ժամանակվանից սկսած մեծ եղբայրը սկսեց աղքատանալ, իսկ կրտսեր եղբայրը՝ հարստանալ։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Գեղամ Մարգարյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Оставьте комментарий