Փոխադարձ օգնություն

images

Մի գյուղացի է մահանում։  Երբ  սկսում են փնտրել մարդկանց, ովքեր կօգնեն հանգուցյալին հուղարկավորելու, երեք կամավորներ են գտնվում։ Գերեզմանոցի ճանապարհին նրանք, նկատելով մոտակա այգում կանգնած պահակին, դիմում են նրան.

– Եղբա՛յր, օգնի՛ր մեզ հանգուցյալին գերեզման տանելու:

– Չեմ կարող,- պատասխանեց պահակը,- զբաղված եմ, շատ բան ունեմ անելու:

Դագաղում պառկած տղամարդը բարձրացնում է գլուխը և ասում.

-Իսկ ես շատ կիսատ գործեր ունեի, բայց մահս վրա հասավ։ Ես թողեցի իմ գործերը և ահա հեռանում եմ այս աշխարհից: Օգնիր նրանց՝ ինձ  գերեզմանատուն տանելու, որպեսզի ուրիշները էլ քո մահից հետո օգնեն քեզ թաղելու։

Աղբյուը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Միլենա Թովմասյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий