Էշի ընկերները

s24-1-2

Լոթին, էշի վրա նստած, լեռնային արոտավայրերով գնում էր դեպի գյուղ և տեսավ մի խումբ երիտասարդների, որոնք կերուխում էին անում աղբյուրի մոտ։ Նրանցից մեկը, տեսնելով Լոթիին, գոռաց.

– Հայրի՛կ, ե՛կ այստեղ՝ մեզ մոտ, խմի՛ր մի բաժակ գինի։

Լոթին մոտեցավ, էշից ցած իջավ և նստեց հացկերույթին մասնակցողների կողքին։

– Լցրե՛ք բաժակները, – ասաց մատռվակը։ – Այս բաժակը մենք կխմենք իշուկի առողջության համար, որ մեզ մոտ հյուր է, նրա համբերատար բնավորության համար։ Քո համբերատար բնավորության համար, իշո՛ւկ։ Քո մեծ աչքերի և երկար ականջների համար, քո կարճ ոտքերի համար։ Ցանկանում ենք քեզ ուժ և դիմացկունություն։ Դե՛, եկե՛ք խմենք։

Բոլորը ծիծաղում են, գոռում «ուռա», դատարկում բաժակները։

– Հայրիկ, իսկ հիմա դու կենաց ասա, – քմծիծաղով առաջարկում է ծերունուն խնջույքին մասնակցողներից մեկը։

– Իսկ արժի՞ արդյոք։ Դուք, երիտասարդներ, լավ սկսեցիք:

– Ո՛չ, ո՛չ, հերթը քոնն է, – ծիծաղելով բացականչեցին նրանք միահամուռ։

– Ի՞նչ ասեմ, – տեղից ելնելով՝ ասաց Լոթին։ – Բայց քանի որ խնդրում եք, չեմ հրաժարվի։ Է՛հ, է՛շ ջան, քո առողջության համար, դու լավ էշ ես։ Դու ամեն օր տանում ես ինձ, բայց ես քեզնից նեղացած եմ։ Պարզվում է, դու այնքան փառավոր, հաճելի ընկերներ ունես, բայց ինձ չես ասել դրա մասին։ Իսկ ես մտածում էի, որ այս երիտասարդները հեռավոր ծայրամասերից են։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլեն Եսայանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий