Ծեր սկեսուրը

f55c5130c52d0a_55c5130c530ec.thumb

Մի տարեց կին ուներ երկու որդի և երկու հարս։ Հարսները վատ էին վարվում սկեսուրի հետ ու նրան տեղափոխել էին նկուղ։ Այնտեղ նա սկսեց ապրել։

Մի անգամ պառավը իր մոտ կանչեց կրտսեր հարսին և ասաց.

–Չնայած դու ինձ չես սիրում, դու իմ կրտսեր հարսն ես, և ես սիրում եմ քեզ։ Ես մի գաղտնիք ունեմ, այն կբացահայտեմ քեզ, իսկ դու պահիր, ոչ մեկին մի՛ ասա, նույնիսկ ամուսնուդ։ Միայն այն ժամանակ, երբ ես մեռած լինեմ, և դուք նշեք քառասուն օրը, դու կարող ես պատմել ամուսնուդ այս գաղտնիքի մասին։ Ես շուտով պետք է մահանամ: Ես գանձ եմ թաքցրել մեր հաղարջի թփի տակ։ Իմ մահից հետո դու այն կփորես ու կվերցնես քեզ։

Մի քանի օր անց պառավը կանչեց ավագ հարսին, պատմեց նույն գանձի մասին և նույն երդումը վերցրեց նրանից։ Կրտսեր հարսը տարավ պառավ սկեսուրին, հագցրեց-կապցրեց ու սկսեց հոգ տանել։

Ավագ հարսը վիճում է կրտսերի հետ և պնդում, որ իր պարտքն է խնամել սկեսուրին։

Երկու հարսներն էլ, միմյանցից թաքուն, ուշադրություն են ցույց տալիս սկեսուրին։

Մի քանի տարի անց սկեսուրը մահացավ։ Երբ քառասուն օրն էին նշվում, ամենափոքր հարսը և ամուսինը սկսեցին գիշերով փորել ծառի տակ։ Նրանց տեսավ ավագ հարսը, կանչեց ամուսնուն, նրանք էլ գնացին այնտեղ։

–Ես գիտեմ, թե ինչու եք այստեղ փորում, սկեսուրս ասել է ինձ այդ մասին։
–Լավ, լռի՛ր, ինչ կգտնենք՝ հավասար կբաժանենք,- ասաց կրտսեր հարսը։

Նրանք միասին սկսեցին փորել և գտան գոմեշի եղջյուր, որի ներքին խոռոչը ամուր փակված էր։ Երբ այն բացեցին, մեջը մի փոքրիկ կապոց կար, իսկ կապոցի մեջ՝ մի ուրիշ կապոց, իսկ հաջորդի մեջ՝ ևս մեկը… և վերջապես, տասներորդ կապոցում գտան մի գրություն. «Թող այս եղջյուրը մտնի նրա աչքը, ով վատ է խնամում իր սկեսուրին»։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էրիկ Մնացկանյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Навигация по записям

Оставьте комментарий