Լավագույնն ու վատագույնը

imgres2

Հունական առակ

Քսանթոսը ուսանողների համար հյուրասիրություն կազմակերպեց և Եզոպոսին ուղարկեց շուկա.
—Գնի՛ր մեզ համար ամենալավ ուտելիքը, ինչ կա աշխարհում:
Հյուրերը հավաքվեցին, Եզոպոսը մատուցում է միայն լեզուներ՝ տապակած, խաշած, աղ դրած։
—Ի՞նչ է դա նշանակում։

-Մի՞թե լեզուն ամենալավ բան չէ աշխարհում, — ասում է Եզոպոսը: Մարդիկ լեզուն օգտագործում են համաձայնության գալու, օրենքներ հաստատելու, իմաստուն բաների մասին խոսելու համար. լեզվից լավ բան չկա:
—Դե, վաղվա համար գնի՛ր աշխարհի ամենավատ ուտելիքը: Հաջորդ օրը Եզոպոսը կրկին սպասարկում է միայն լեզուներ։
—Ի՞նչ է դա նշանակում։
-Մի՞թե լեզուն աշխարհի ամենավատ բանը չէ: Մարդիկ լեզվով խաբում են միմյանց, սկսում վեճեր, տարաձայնություններ, պատերազմ, լեզվից վատ բան չկա։

Քսանթոսը զայրացած էր, բայց չկարողացավ սխալ գտնել իր ծառայի ասածների մեջ։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Արծրունի Ղարագյոզյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Оставьте комментарий