Հետաքրքրությունն ու հավատը

Vino-na-musulmanskom-vostoke

Վեդայական առակ

Մի օր ինչ-որ բհակտա (Աստվածային սիրո ճանապարհով քայլող) ցանկացավ անցնել ծովը: Վիբհիշանան, ում նա մոտեցավ օգնություն խնդրելու, արմավենու տերև ուներ, որի վրա գրված էր Աստծո անունը։ Բհակտան չգիտեր այս մասին, Վիբհիշանան նրան ասաց.

-Վերցրո՛ւ սա քեզ հետ և կապի՛ր հագուստիդ փեշին: Սա քեզ հնարավորություն կտա անցնել օվկիանոսը լիովին ապահով: Բայց զգո՛ւյշ եղիր, որ թերթիկը չբացես,  որովհետև եթե նայես  գրածը, կխեղդվես։
Բհակտան հավատաց ընկերոջ խոսքերին և կատարյալ ապահով քայլեց օվկիանոսով: Բայց, ցավոք, նրա մշտական թշնամին հետաքրքրասիրությունն էր։ Նա ուզում էր տեսնել, թե ինչ թանկարժեք իր է, որ Վիբիշանան նրան տվեց։ Այդ ինչ այնպիսի ուժ է, որի շնորհիվ նա կարող էր քայլել օվկիանոսի ալիքների վրայով, ինչպես ամուր հողի վրայով։ Բացելով այն՝ նա տեսավ, որ դա մի սովորոկան արմավենու տերև էր, որի վրա գրված էր Աստծո անունը։ Նա մտածեց. «Իսկապե՞ս այս ամենն է։ Մի՞թե նման մանրուքը հնարավորություն է տալիս քայլել ալիքների վրայով»։ Հենց որ այս միտքը ծագեց նրա գլխում, նա սուզվեց ջրի մեջ ու խեղդվեց։

Աղբյուրը՝  այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերեից՝  Թամար Մկրտչյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий