2011 թվականի դեկտեմբերյան մի գիշեր արջը եկավ Կանադայի Վանկուվեր քաղաք: Քայլեց փողոցներով, անցավ շենքերի, խանութների և գրասենյակների մոտով: Հետո նա գտավ ուտելիք ռեստորանին կից աղբարկղերում և սկսեց ուտել: Առավոտյան ինչ-որ մեկը տեսավ արջին և ոստիկանություն կանչեց: Ոստիկանությունը եկավ կենդանաբանական այգու անասնաբույժի մեքենայով: Նրանք արջին դրեցին բեռնատարի մեջ և տարան քաղաքից դուրս` դեպի լեռներ: Բարեբախտաբար արջը ապահով էր, բայց ինչ է տեղի ունենում այլ երկրներում, երբ մեծ կենդանիները իջնում են քաղաք:
Վանկուվերում անսովոր է արջ տեսնել քաղաքում, բայց որոշ քաղաքներում դուք կարող եք տեսնել մեծ կենդանիների ամեն օր:
Նրանք սովորաբար գալիս են քաղաք ուտելիք հայթայթելու: Հարավային Աֆրիկայի Քեյփ Թաուն քաղաքում կապիկները գալիս են քաղաք, երբ նրանք սոված են: Նրանք մտնում են այգիներ և ծառերից մրգեր ուտում: Նրանք մտնում են տներ և ուտելիք վերցնում սպասքապահարաններից և սառնարաններից: Կապիկները ուժեղ կենդանիներ են և կարող են վախեցնել մարդկանց: Բայց քաղաքը նույնպես կարող է կապիկների համար վտանգավոր լինել: Երբեմն մեքենաները և ավտոբուսները պատահարների ժամանակ սպանում են կապիկներին: Մարդկային սնունդը շատ վնասակար է կապիկների ատամների համար, որովհետև շատ շաքար է պարունակում: Հիմա կան կապիկների մոնիտորներ, որոնք աշխատում են Քեյփ Թաունում: Նրանց աշխատանքն է գտնել կապիկներին քաղաքում և վերադարձնել նրանց բնությանը:
Գերմանիայի Բեռլին քաղաքում երբեմն հայտնվում են խոզեր և ուտելիք են փնտրում: Նրանք ուտում են ծաղիկներ ու տնկիներ այգիներում և զբոսայգիներում: Երբեմն բանջարեղեն են ուտում այգիներում, զբոսնում են փողոցներում և պատճառ դառնում ավտովթարների: Որոշ մարդիկ սիրում են խոզեր և նրանց տալիս են ուտելիք և ջուր: Մյուսները չեն սիրում խոզերին և ուզում են, որ իշխանությունն ու ոստիկանությունը դադարեցնեն նրանց քաղաք գալը:
Ռուսաստանում և Մոսկվայում կան 35.000 վայրի շներ: Շներն ապրում են այգիներում, տներում, շուկաներում և երկաթուղային կայարաններում: Որոշ շներ ապրում են խմբերով, իսկ մյուսներն ապրում են մենակ: Մոսկվայում շատ մարդիկ սիրում են շներին, նրանց ուտելիք և ջուր են տալիս: Շատ մարդիկ իրենց այգիներում պատրաստում են փոքր տնակներ շների համար: Դա օգնում է շներին, երբ Մոսկվայում ջերմաստիճանը -10 c է, և շատ ձյուն ու սառույց կան:
Շատ կենդանիներ են ապրում քաղաքում: Դու կարող ես տեսնել թռչուններ, միջատներ, մկներ և սկյուռներ ամեն օր: Բայց երբեմն վտագավոր է, երբ մեծ կենդանիները գալիս են քաղաք՝ ուտելիք հայթայթելու: Մեզ անհրաժեշտ են լավ գաղափարներ, որպեսզի դադարեցնենք մեծ կենդանիների մուտքը դեպի քաղաք՝ առանց նրանց վնասելու:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանեցին քոլեջի թարգմանիչ — գործավարների խումբը
Խորհրդատու՝ Անահիտ Մելքոնյան
Խմբագիր՝ Թամար Ղահրամանյան