Տղան և օձը

1101978123_univ_lsr_md

Չինական առակ

Մի տղա վերադարձավ անտառից տուն և հաղորդեց․

—Ես տեսել եմ մի երկգլխանի օձ։

—Վա՜յ քեզ, — սարսափած բացականչեց մայրը։ —Վա՜յ քեզ,—իմացի՛ր որ, ով տեսել է երկգլխանի օձին, նա ամբողջ կյանքում դժբախտ է լինելու։

Լսելով դա՝ տղան լաց եղավ։

Հայրը ծանր շունչ քաշեց և ասաց.

—Գնա՛ մոտակա գյուղերի բնակիչներին, ասա՛, որ անտառ չգնան։ Հակառակ դեպքում նրանք երկգլխանի օձ կտեսնեն ու նույնպես դժբախտ կլինեն։

—Ոչ ոք էլ չի տեսնի երկգլխանի օձին, —ասաց տղան արցունքների միջից։ Չէ՞ որ ես նրան սպանել եմ․․․

Կրկին լաց եղավ մայրը․

—Դու փրկեցիր ուրիշներին փորձանքից, բայց քեզ կյանքում դատապարտեցիր դժբախտության․․․

—Մի՛ վախեցիր մեր որդու համար, —ուրախ պատասխանեց հայրը․ —Նա սպանեց երկգլխանի արարածին և հետևաբար շատ մարդկանց փրկեց դժբախտությունից: Իսկ դժվար պահերին նա կհիշի, թե քանի հոգի են իրեն պարտական ​​իրենց երջանկության համար։ Այդ դեպքում մեր սեփական վիշտը մեր որդուն աննշան կթվա։ Որովհետև հին ժամանակներից հայտնի է՝ ով երջանկություն է բերում ուրիշներին, ինքն էլ հենց երջանիկ է։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Արամե Խերանյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Оставьте комментарий