Եղիշե Չարենցն ամաչեց հացից

e60b4b8e3d

1934-ին գրական մի ասուլիսում գրականագետ Հայկ Գյուլիքևխյանը կծու խոսքեր  է  ասում բանաստեղծ Եղիշե Չարենցի հասցեին: Լսելով այդ մասին՝ Չարենցը որոշում է հանդիպել Գյուլիքևխյանին  և ավելի կծու  խոսքերով  պատասխանել նրան: Այդ  ժամանակներում Երևանի ամենամարդաշատ փողոցը Աբովյանն էր: Ասենք՝ դա միայն  փողոց չէր,  այլ բացօթյա  դահլիճ, որտեղ բոլոր  երևանցիների  մի կեսը ամեն օր  կարող էր ամեն օր հանդիպել մյուս կեսին: Հենց Աբովյան  փողոցով քայլելիս բանաստեղծն  ինքն իրեն ասում է, «Ես նրան իմ ասելիքը կասեմ այս փողոցում, թող ամբողջ  Երևանը տեսնի ու լսի»:

 Հաջորդ օրը իր երկրպագուների ուղեկցությամբ  Չարենցը  դուրս է գալիս Աբովյան փողոց՝ համոզված, որ  պիտի հանդիպի Հայկ Գյուլիքևխյանին: Սկսում են ետ ու առաջ քայլել և  սպասել: Վերջապես  երևում է գրականագետը՝  իր գեղեցիկ  բեղերով:  Գյուլիքևխյանի  ձեռքին մի թարմ մատնաքաշ  կար: Հավանաբար գնել էր խանութից և տուն էր տանում: Չարենցի հայացքն ընկավ մատնաքաշին և ասես նրա լեզուն կապ ընկավ:

Գրականագետը սովորականի պես բարևեց Չարենցին  ու նրա ուղեկիցներին և շարունակեց ճանապարհը: Երբ մի քիչ հեռացավ, բանաստեղծի երկրպագուներից  մեկն ասաց.

-Վարպե՛տ, դու քո խոսքի  տերը  չեղար:

-Մատնաքաշը խանգարեց: Չեմ կարող թեկուզ մի չոր  խոսք ասել այն մարդուն, ում  ձեռքին հաց կա: Ես ամաչում եմ հացից, — պատասխանեց բանաստեղծը:

 

Աղբյուրը՝ Հայկ  Խաչատրյան  «Հացապատում»,  Երևան, 1984թ. էջ 150:

Նյութը պատրաստեց Ժենյա Դավթյանը, Ավագ դպրոց, նկարիչ-դիզայներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s