Թագավորն ու ոսկին

14938121_195742147500993_2718174251972657699_n

Կար-չկար մի թագավոր կար, որը սովորություն ուներ  աղքատներին և թշվառներին ոսկի բաժանելու: Նա դա անում էր ամեն օր:  Մահից հետո նա հայտնվում է երկնքում՝ ամբողջովին ոսկուց պալատում: Պալատը ամբողջովին  կահավորված էր ոսկուց՝ ոսկե աթոռներ, ոսկե սեղաններ, ամեն ինչ ոսկուց, միայն ոսկուց:   Նա երջանիկ էր՝ կարծելով , թե դա իր վարձատրությունն է:

Բայց որոշ ժամանակ անց թագավորը ծարավում է, և մարդկանց ասում , որ ուզում է  ջուր խմել: Նրան պատասխանում են.
-Այն ամենը, ինչ ցանել ես, գտնվում է պալատի ներսում: Մտիր և փնտրիր, եթե,իհարկե, կգտնես: Բայց նա ներսում մի կաթիլ ջուր էլ չգտավ:
Որոշ ժամանակ հետո թագավորը քաղց զգաց և նորից ասաց, բայց ուրիշ  մարդկանց, որ ուտել է ուզում: Նրանք պատասխանեցին.
-Ինչ ցանել ես, պիտի որ գտնվի քո պալատում:
Բայց թագավորը համոզվեց, որ ինչ կար պալատում միայն ոսկուց էր, և այնտեղ հնարավոր միայն ոսկի  գտնել:  Նա իրեն շատ դժբախտ զգաց. «Ի՞նչ լավ բան կա այդ ոսկու մեջ:Ես սոված եմ, ես չեմ կարող ոսկի ուտել, դա օտակար չի ինձ համար»:
Այդ ժամանակ նա խնդրեց մահվան հրեշտակին ևս մեկ հնարավորություն տալ իրեն՝ մի փոքր էլ երկարացնել մարդկային կյանքը, որպեսզի կատարի անհրաժեշտ գործերը: Նա ցանկանում էր բոլոր անհրաժեշտ իրերի համար սերմեր ցանել,  որպեսզի հարմարավետ ապրեր:
Նրան տրվեց 15 օր:  Նա այդ 15 օրվա ընթացքում ման էր գալիս և կարիքավորներին սնունդ, ջուր և անհրաժեշտ պարագաներ էր բաժանում:

Աղբյուրը՝ այստեղ: 

Թարգմանությունը՝ Անուշ Ասատրյանի, քոլեջ, 1-ին կուրս

Խորհրդատու՝ Կարինե Պետրոսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s