Ղափամա

xapama

Ղափաման արևելյան ճաշատեսակ է և կարելի է մատուցել նաև տոնական սեղաններին: Լվանում ենք  դդումը, վերևի մասը կլոր կտրում այնպես, որ այն որպես կափարիչ ծառայի: Մաքրում ենք  դդումի ներսը, հեռացնում  կորիզները, ողողում ջրով և թողնում քամվի:

Կաթսայի մեջ 3 բաժակ ջուր ենք եռացնում, լցնում բրինձը, մանր կրակի վրա եփում 15 րոպե (բրինձը պետք է կիսաեփ լինի): Ավելացած ջուրը քամում ենք: Ապա առանձին ամանի մեջ բրինձը խառնում ենք  կտրտած չրերի հետ, ավելացնում կարագը, աղը, դարչինը, մեղրն ու ընկույզը: Խառնուրդը լցնում ենք  դդմի մեջ, ավելացնում  1/4 բաժակ եռացրած ջուր, փակում կտրած կափարիչով: Դնում ենք նախապես տաքացրած ջեռոցը 200 աստիճանի վրա և եփում 1,5-2 ժամ` մինչև փափկի:

Աղբյուրը` այստեղ:

Նյութը պատրաստեց  Դիանա Հարությունյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան

 

 

Оставьте комментарий