Դրացենա. ինչպես թարմացնել բույսը

Դրացենան սենյակային բույսերի մեջ ամենահայտնիներից մեկն է: Նրան կարելի է հանդիպել գրասենյակներում, և  այն հաճույքով աճեցնում ենք նաև տանը: Դրացենան արագ է աճում և իր տերերին հատուկ հոգս չի պատճառում: Արագ աճելը կարծես թե լավ հատկանիշ է, բայց կարող է և դառնալ լուրջ թերություն, երբ մի որոշ ժամանակ անց բույսը վերածվում է երկար ու տերևազուրկ ինչ-որ բանի: Բույսը դադարում է գեղեցիկ արմավենու տեսք ունենալուց, հարց է առաջանում՝ ինչ անել նրա հետ հետագայում:


Իսկ տեսքի բերելու համար երեք ճանապարհ կա: Առաջին՝բույսը դեն նետել կամ տալ մի լավ խնամողի: Երկրորդ՝ փորձենք թելերի, լարերի և այլ միջոցների շնորհիվ թեքել երկարած տերևները, ոլորենք և բույսին անսովոր ու անսպասելի տեսք տանք: Երրորդ  միջոցը բույսի տերևները կտրատելն է: Խոստովանում եմ, որ այս  միջոցը ինձ ավելի շատ է դուր գալիս:
Եվ իմ դրացենան  ես թարմացնում եմ երրորդ ճանապարհով:

Ե՞րբ  է ծաղիկներն էտելու ամենահարմար ժամանակը

էտման գործընթացը անհրաժեշտ է իրականացնել գարնանը կամ ամռանը: Այսինքն՝ ակտիվ հյութաշարժման շրջանում: Ձմռանը և աշնանը բույսը կարելի է հանգիստ թողնել: Իհարկե, եթե չկա ծայրահեղ անհրաժեշտություն, օրինակ՝  բույսն ընկել է, և վնասվել են տերևները, կամ բույսի ինչ-որ հատվածներում անսպասելի վարակ է հայտնվել: Ուրեմն բույսի այդ հատվածները անհրաժեշտ է անհապաղ հեռացնել, որպեսզի վարակը բույսի մնացած մասերում չտարածվի: Դե իսկ եթե բույսն ամբողջովին  առողջ է, և այն տերևազուրկ է դարձել կամ տերևները երկարել են, ապա էտումը կարելի է անել գարնանը: Սս կարծում եմ, որ այսպես կվարվեմ իմ բույսի հետ:

Այն դեռ բավական նորմալ տեսք ունի, բայց տերևները սկսել են դեղնել: Դա նշանակում է, որ տերևները  կթափվեն ու շուտով ցողունը կմերկանա: Դրանք նաև ծռմռվել են, որ հատուկ չէ այս բույսին:  Այս բոլոր թերությունները կուղղեմ գարնանը: Կէտեմ դրացենան, որպեսզի  նրան ավելի փարթամ ու  ամբողջական տեսք տամ: Կտրատելու արդյունքում դրացենան սկսում է տերևակալել, ոչ թե ուղղակի մի ուղղությամբ երկարել:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Քոլեջի 1-2 կուրսի սովորողների

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s