Մայիսյան 13-րդ հավաք. հարցազրույց Մերի Խանջյանի հետ

20180426_113100

-Ընկեր Մերի, խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս եք պատրաստվում մայիսյան 13-րդ հավաքին:

-Բարև Ձեզ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շարունակվում են մայիսյան 13-րդ հավաքի օրերը: Մեկամյա ուսուցման ուսանողների հետ մենք իրականացնում ենք տարբեր նախագծեր, աշխատում ենք դիպլոմային աշխատանքների վրա, իրականացնում ենք պատվերներ Արևմտյան  դպրոց-պարտեզի համար: Այս պահին կարում ենք ներքնակներ, վարագույրներ: Ինչպես նաև ունենք միասնական «Թաթիկաներկում» նախագիծ, որն իրականացնելու ենք հինգշաբթի օրը, «Հագուստի մոդելավորման» մեկամյա ուսուցման ուսանողների և Հյուսիսային դպրոցի  նորաբաց 5 տարեկանների խմբի փոքրիկների հետ: Այս ընթացքում ունենք նաև հանդիպումներ նոր ուսանողների հետ, ովքեր ուզում են ընդունվել և մեկամյա ուսումնատություն անցնել Քոլեջում:

-Ունե՞ք արդյոք դիպլոմնիկներ և ինչպե՞ս է ընթանում դիպլոմային աշխատաքների նախապատրաստական գործընթացը:

Ինչպես արդեն ասացի, ուսանողների հետ աշխատում ենք իրենց դիպլոմային նախագծերի վրա: Ընտրել են էսքիզները, ձևվածքները, կտորները և արդեն սկսել ենք աշխատանքը: Դիպլոմնիկներից մի մասի աշխատանքն արդեն պատրաստ է, հիմնականում աշխատում ենք ծիսական հագուստների վրա:  Ուսանողները աշխատում են նաև տեսական մասով: Աշխատանքների ընթացքը լուսաբանող  նյութերը տեղադրված բլոգներում և ենթակայքերում:

-Ինչպե՞ս եք պատրաստվում 2018-2019 ուսումնական տարուն:

-2018-2019 ուս. տարվա ընդունելության հետ կապված՝ արդեն կատարել ենք մի շարք աշխատանքներ: Ցանկացողները շատ են, ովքեր ուզում են սովորել մեզ մոտ: Նրանք արդեն ցուցակագրված են գրասենյակում: Պատրաստվում ենք այցելել Երևան քաղաքի մի շարք դպրոցներ և բաժանել Ավագ դպրոցի և Քոլեջի միասնական տեղեկատվական թերթիկները:

Հարցազրույցը՝ Գոհար Գաբրիելյանի, Քոլեջ, 4-րդ կուրս

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s