Կախովի ծաղկազամբյուղների առավելությունները

d77bba

Իմ պարտեզում ոչ մի ամառ առանց կախովի ծաղկազամբյուղների չի անցնում: Միշտ չէ, որ հաջողվում  է շուրջդ  ստանալ գեղեցիկ թմբեր: Կախովի այգիներ ստեղծելու մեջ ես մեծ առավելություններ եմ տեսնում: Ահա  դրանք.

1. Ամռան սկզբում  թմբերով աճող բույսերը ենթարկվում են սողուների հարձակմանը: Կախովի այգիներում այդ առումով ավելի ապահով է:

2. Ծաղկազամբյուղներում ծաղկունությունը ավելի առատ է, քանի որ հողի ոչ մեծ քանակությունը թույլ չի տալիս ծաղկման հաշվին մեծ բուսական զանգված աճեցնել։

3. Հողում թմբերով տնկածի համեմատությամբ բույսը ավելի շատ է ծաղկում որովհետև կախովի զամբյուղների հողի քիչ քանակը ավելի շատ է տաքանում արևից:

4. Սեզոնի ընթացքում բույսերը, փոփոխելով, վերադասավորելով, վերակախելով, կարող եք ամբողջովին փոխել նրանց արտաքին տեսքը։

5. Դուք նույնիսկ կարող եք կախել զամբյուղը վաղ գարնանը, և կրկնվող սառնամանիքների դեպքում նրանց հեշտ է փրկել: Նույնը նաև վաղ աշնանային սառնամանիքների դեպքում, դրսում մնացած զամբյուղը գիշերը տանում ենք տուն, իսկ հաջորդ օրը նորից դուրս ենք հանում, և այն շարունակում է ուրախացնել մեզ:

6. Կախովի ծաղկամանները շատ հարմար են և ընդհանրապես տեղ չեն զբաղեցնում մարգերի վրա՝ ստեղծելով հիանալի հնարավորություն կանաչապատելու փոքրիկ բակը։

7. Ծաղիկի՝ ինչ-որ պատճառներով կորցրած դեկորայնությունը կարող ենք փոխարինել նորով։

Թերություններից մեկը, իհարկե, բույսերն ամեն օր ջրելու անհրաժեշտությունն է:  Իսկ ահա ոչ մեծ մարգերը անհրաժեշտ է ջրել օրը երկու անգամ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Աննա Աղամալյանի, Քոլեջ, 1-ին կուրս

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s