Սեբաստացիական պատումներ․ Լիլիա Սոսոյան

Ես  Սոսոյան Լիլիան  եմ, արդեն  երկրորդ  կուրսի  ուսանողուհի եմ։ Իմ  ընտրած  մասնագիտությունը  «Զարդային-կիրառական արվեստ»-ն  է։ Ինչ սկսվել է ուսումնական տարին՝ այս  երկու  ամսվա  ընթացքում,  ես  հասցրել եմ  շատ  բան  սովորել։

Խոստովանեմ՝ ամենասկզբում ես կարի մեքենայով կարել չգիտեի։ Կարի  մեքենայից  սկսեցի  օգտվել  դեռ  անցած տարվանից։ Այսօր կարողանում եմ վարպետորեն կարել և ունեմ  հագուստի  մի  քանի էսքիզներ, որոնք  ես  եմ  նկարել։ Մեր դասերի ընթացքում ես շատ  եմ  աշխատում  կավով։  Սկզբում  կավով աշխատել այդքան  էլ  չէի  սիրում, սակայն  ժամանակի  ընթացքում, երբ  սկսեցի  հմտանալ, շատ  սիրեցի  այն։ Կավից  պատրաստել  եմ  զանազան  զարդեր, դեկորատիվ  ափսեներ  և  բաժակներ։ Կավը  թրծելուց  հետո  այն  ներկել  և  լաքապատել  եմ։

Ես դասերի ժամանակ նկարում  եմ, ներկում, կատարում  ապլիպիկացիոն աշխատանքներ  գունավոր  և  մանր  կտրատած  թղթերով։ Ես  շատ  եմ սիրում  իմ  ընտրած  մասնագիտությունը, շնորհակալ  եմ  ընկեր  Թերեզային,  որ  ինձ  միշտ  օգնում  է։ Ուսումս ավարտելուց հետո՝ ապագայում,  ցանկանում  եմ  դառնալ  ինտերիերի  դիզայներ։ Կարծում եմ՝ նպատակս կկատարվի։

Դիտեք իմ պատրաստած աշխատանքները։

Պատումը՝ Լիլիա Սոսոյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий