Սեբաստացիական պատումներ․ Ավետիս Պետրոսյան

75246796_503143266949633_5837778024702935040_n

Ես Ավետիս Պետրոսյանն եմ։ Մասնագիտությամբ լուսանկարիչ եմ։ Սովորում եմ Քոլեջի  2-րդ կուրսում։ Այս տարի ես ուսումնասիրում եմ իմ մասնագիտական առարկաները և յուրացնում  նկարելու ձևեր, մոնտաժային ծրագրեր, ձեռք բերում լուսանկարչական հմտություններ, ապա  պատրաստում տեսֆիլմեր և այլն։

Վերջերս ես մասնակցեցի «Արևորդի» փառատոնին, որը տեղի էր ունենում Արարատի մարզի Ուրծաձոր գյուղում։ Մենք գնացել էինք փառատոն կրթահամալիրի մի քանի սովորողներով  մեր ուսուցչի՝ Սուսան Ամուջանյանի հետ։  Այդ  փառատոնի շրջանակում  այցելեցինք  «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ»-ի էկո ճամբար, որտեղ  ներկա եղանք լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի վարպետության դասին, փառատոնի ընթացքում խոսում էինք լուսանկարչությունից, իսկ հետո  համտեսեցինք բնական մթերքներով պատրաստված համով ուտեստներ, ինչպես նաև  ծանոթացանք հիմնադրամի այլ նախագծերին։ Փառատոնից հետո մենք  բարձրացանք մոտակա սարերը, որտեղ և տեսանք բեզոարյան այծեր։ Ափսո՜ս, որ չհասցրի նրանց նկարել։ Ահա օրվա իմ նկարները․

Կրթահամալիրում ես ընկեր Սուսանի հանձնարարությամբ հաճախ եմ մասնակցում տարբեր միջոցառումների և նկարահանումներ անում։ Այդ նկարները տպվում են Սեբաստացի TV-ում, կամ օգտագործվում ֆիլմեր նկարահանելիս։   Սեբաստացու օրերին ընդառաջ՝ ես նկարել եմ ֆիլմ Քոլեջի ուսանողուհի Վերժինե Կագարյանի մասին։ Կարծում եմ լավ ֆիլմ է ստացվել։ Ահա այն․

Այս օրերին ես նաև նյութեր եմ պատրաստում նոր ֆիլմի համար, որտեղ պատմվում է կրթահամալիրի քոլեջի և ավագ դպրոցի մասին։ Ֆիլմը մոնտաժման գործընթացում է։

Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը։ Կարծում եմ ապագայում լավ օպերատոր կլինեմ։

Պատումը՝ Ավետիս Պետրոսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

 

Оставьте комментарий