Սեբաստացիական պատումներ․ Մարիա Բուդոյան

20191001_135943.jpg

Ես Մարիա Բուդոյանն եմ, արդեն երկրորդ կուրսում եմ, և այս տարի մենք սկսել ենք անցնել մեր մասնագիտական առարկաները: Ասեմ, որ ընտրել եմ «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությունը: Երբ առաջին անգամ նստեցի կարի մեքենայի առաջ, շատ սրտնեղեցի, որ համարյա ոչինչ չէի կարողանում անել: Ինձ համար դժվար էր նաև ճիշտ մոդելի էսքիզ նկարելը:

Բայց հիմա, երբ արդեն մի քանի  ամիս է անցել,  կարողանում եմ ճիշտ և գեղեցիկ էսքիզներ նկարել: Կարի մեքենայից կարողանում եմ ճիշտ օգտվել: Այս ամիսների ընթացքում կարել եմ գինու տոպրակ, էկոպայուսակ և գրչատուփ: Իսկ հիմա կարում եմ իմ առաջին զգեստը: Այս զգեստը կարելը ինձ համար մի մեծ արարողություն է: Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, թե երբ կավարտեմ, դեռ շատ աշխատանք ունեմ զգեստի վրա։

Ես մասնագիտությունս ընտրելիս միշտ մտածել եմ իմ ապագայի մասին: Այսօր երազում եմ, որ  ապագայում՝ երևի երեք տարի հետո, կբացեմ իմ հագուստի խանութը, որի տեսականին կլինի իմ կարած զգեստները: Ցանկանում եմ ունենալ նաև երկրորդ մասնագիտություն, սակայն դեռ չգիտեմ ինչ մասնագիտություն դա կլինի:  Ցանկություններս ու նպատակներս շատ են, ուզում եմ, որ դրանք անպայման իրականություն դառնան։ Հիմա հասկանում եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, քանի որ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Կարծում եմ մարդ պետք է սիրի իր մասնագիտությունը, որպեսզի հաճույքով աշխատի:

Ահա իմ կատարած աշխատանքները ու նկարած էսքիզները․

Մարիա Բուդոյան, Քոլեջ, 2-րդ կուրս

Это слайд-шоу требует JavaScript.

 

 

Оставьте комментарий