Հանդիպում թաղիքագործ Լալա Մնեյանի հետ

72527341_3426249227387067_5822099727625224192_n

«Սեբաստացու օրերի» շրջանակում նոյեմբերի 7-ին կրթահամալիրի Քոլեջում մեզ  հյուր էր եկել Հայաստանի ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Նա վարպետության դաս պիտի անցկացներ մեզ՝ Քոլեջի սովորողներիս հետ։

Մինչ նրա այցելությունը մեզ շատ էին պատմել նրա մասին։ Դեռ նրան չհանդիպած՝ մեր մեջ արդեն այն տպավորությունն էր, որ նա շատ դրական կին է ու լավ վարպետ։ Եվ իսկապես, շատ հաճելի էր շփվել նրա հետ։ Տիկին Լալան իր հետ բերել էր իր, իր աշակերտների ու ընկերների շատ աշխատանքներ և հենց սկզբից մեզ գայթակղեց այդ գեղեցիկ աշխատանքներով, հետո սկսեց պատմել, թե ինչ է թաղիքը, ինչեր են պատրաստում դրանից։ Իսկ հետո եկավ ամենահետաքրքիր պահը։ Տիկին Լալան մեզ սովորեցրեց պատրաստել թաղիքե մարդուկ։ Մենք շատ ոգևորվեցիք, արդեն պատկերացնում էինք, թե այն ինչ տեսք է ունենալու։ Սկզբում նա մեզ օրինակով ցույց տվեց, թե ինչպես է պատրաստվում այն, իսկ հետո մեզ բաժանեց թաղիք, տարբեր գույնի թելեր, ասեղներ և մենք սկսեցինք աշխատել։ Աշխատանքի ամբողջ ընթացքը շատ ուրախ անցավ,  իրար հետ խոսելով ու ծիծաղելով։ Շատ տպավորիչ հանդիպում էր, շատ շնորհակալ ենք  տիկին Լալային։

Պատումը  և նկարաշարը՝ Նինել Աղանյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Ֆիլմը՝ Վլադիլմիր Կարոյանի, Քոլեջ, 1-ին կուրս

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s