Բաղադրիչներ ՝
- 3 ձու
- 0,5 բաժակ ալյուր
- 0,5 բաժակ շաքարավազ
- կես թ/գ վանիլին
- շաքարի փոշի
Միջուկի համար ՝
- ջեմի տեսակը` ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը`
3 ձվի սպիտակուցը հարել այնքան, մինչև լավ փրփրի, այնուհետև ավելացնել 0,5 բաժակ շաքարավազ և խառնել այնքան, մինչև ստացվի բեզե:
Հետո մեկ – մեկ ավելացնել դեղնուցը, մեկ փաթեթ վանիլինը և 0,5 բաժակ ալյուր և նույնքան շաքարավազ: Խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
Միջին չափի քառակուսի թավայի մեջ դնել թխելու թուղթ, այնուհետև խմորը լցնել թավայի մեջ և հավասարեցնել:
Թխել 180 °C ջեռոցում 15-20 րոպե։
Ջեռոցից հանելուց հետո շրջել թաց սրբիչի վրա, խմորի վրա քսել ջեմը և փաթաթել ռուլետաձև:
Մատուցելուց ավելացնել շաքարի փոշի…
Բարի ախորժակ

Նյութը պատրաստեց Նունե Գրիգորյանը, Քոլեջ, 1-ին կուրս